bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.
• , ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.
• Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։
• ԳՒՌ.-Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։
• ՓՈԽ.-Ուտ. լինգ «լծակ» գւռ. լինգ ձևից։
• «գետնափոր հորերի միջի թունաւոր գազը». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Սմբ. դատ. էջ 3 և ՅՈ. «Վասն որ ոք զիր հորն բանայ և մարդ ածէ ի ներք՝ նա նիգն սպաննէ. Ու մարդն ի նգէն խեղդվի»։
• ԳՒՌ.-Հոი և Պարսկահայք ունին նիք «ծանը և թանձր օդ՝ որ գոյանում է գետ-նափոր տների, հորերի մէջ ևն» (Ամատ. Հա-յոց բառ ու բան, էջ 503)։